News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի եւ ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի 11 դատապարտյալներ եւս ստացան նույնականացման քարտեր:

2015թ. հունվարի մեկից առ այսօր արդեն 449 դատապարտյալներ ստացել են նույնականացման քարտեր:

Հավելենք, որ նույնականացման քարտեր ստացած դատապարտյալներն այսուհետ կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիա-իրավական գործարքներին, մասնավորապես` կնքել աշխատանքային պայմանագիր, ձեւակերպել տարիքային եւ հաշմանդամության կենսաթոշակ, գրանցել ամուսնություն, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր եւ այլն:

Գործընթացը շարունակվում է:

Տպել
Ամենաշատ