News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի մշակույթի նախարարությունը ծրագրում է 2017 թվականին 4 հուշարձան վերանորոգել: Այս մասին հոկտեմբերի 28-ին Երեւանում անցկացվող «Welcome to Armenia» զբոսաշրջային համաժողովի ընթացքում հայտարարել է նախարար Արմեն Ամիրյանը:

Նրա խոսքով՝ հարկավոր է ոչ միայն կարգի բերել հենց հուշարձանները, այլեւ բարեկարգել դրանց հարակից տարածքները:

«Այդպիսով մենք կկարողանանք ավելի շատ հյուրերի գրավել Հայաստան, ինչպես նաեւ երեւանցիներին՝ մարզեր, որտեղ գտնվում է մեր տաճարների մեծ մասը: Այդ պատճառով տուրիստական կազմակերպություններն արդեն հիմա կարող են իրենց փաթեթներում ուղեւորություններ ներառել այն վայրեր, որ մենք կնշենք: Մենք պատրաստ ենք նրանցից լսել ցանկացած առաջարկ՝ Երեւանում եւ մարզերում տուրիզմի համաչափ զարգացման շուրջ»,- նշել է Ամիրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ