News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի մշակույթի նախարարությունը ցանկանում է 2017 թվականին երկու միջազգային երաժշտական փառատոն անցկացնել Գյումրիում: Այս մասին հոկտեմբերի 28-ին Երեւանում անցկացվող «Welcome to Armenia» զբոսաշրջային համաժողովի ընթացքում հայտարարել է նախարար Արմեն Ամիրյանը:

Նախարարի խոսքով՝ Գյումրիում նախանշված են երգչախմբային երաժշտության եւ դուդուկի փառատոններ:

«Ուզում ենք, որ զբոսաշրջիկներն իմանան. Հայաստանում դիտելու բան կա նաեւ Երեւանից դուրս: Իսկ մայրաքաղաքում նրանց կարող են գրավել Օպերային թատրոնի բեմադրությունները, որի գեղարվեստական ղեկավարը Կոնստանտին Օրբելյանն է: Մեր հանդիսատեսն օրերս հնարավորություն ունեցավ գնահատել Պուչինիի «Տոսկա»-ն: Հաջորդ տարում նույնպես նման բարձր մակարդակի նոր բեմադրություններ են սպասվում»,- վստահեցրեց Ամիրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ