News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մի խումբ դեռահաս հնդկացիներ, ի նշան Հյուսիսային Դակոտայի նահանգում նավթատարի շինարարության դեմ բողոքի, ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի նյույորքյան շտաբում վիգվամ են կառուցել, հայտնում է Grist–ը։

Պարբերականը հայտնում է, որ Դակոտայի Սթենդինգ Ռոք արգելաթաղի 12 դեռահաս հնդկացիներ նամակով եկել են Բրուքլինում Քլինթոնի գրասենյակ։ Հաշվված րոպեների ընթացքում նրանք փայտե ձողերից վիգվամ են կառուցել։

Նշենք, որ Դակոտայում տեղաբնակներն ու բնապահպաններն արդեն մի քանի ամիս բողոքում են նավթատարի շինարարության դեմ՝ պնդելով, որայն պոտենցիալ վտանգ է ներկայացնում սիու ցեղի պաշտամունքային վայրերի համար եւ սպառնում է ջրամատակարարմանը։

«Մենք պարզապես ուզում ենք մեր ձայնը լսելի դարձնել։ Որպես հաջորդ նախագահ՝ նա պետք է ներկայացնի մեզ»,– ասել է 13-ամյա մի ցուցարար։

Հաղորդվում է, որ Քլինթոնը հրաժարվել է իջնել ու վերցնել նամակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ