News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Քաղաքականություն վերադարձի հարցը հենց ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը պետք է կայացնի: Այս մասին հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովում կայացած ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՕԵԿ խմբակցության քարտուղար, «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարներից Մհեր Շահգելդյանը:

Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանն ինքը պետք է հաշվի առնի բոլոր խնդիրները, գործոնները, եւ վերջնական որոշում կայացնի: «Իսկ մեր ձայները՝ մեր ձայներն են եւ պայմանավորված են աշխատանքով եւ գործունեությամբ: Ընտրական գործընթացը մրցակցություն է, բայց մենք մտավախություն չունենք, որ ինչ-որ մեկը կվերադառնա եւ կտանի մեր ձայները: Մեր աշխատանքի գնահատականն ընտրությունների ժամանակ կտա մեր ընտրողը»,- նշել է Շահգելդյանը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի նախագահ Սերժ Սարգսյանի սուր քննադատությունից հետո քաղաքականությունից հեռացած Գագիկ Ծառուկյանն օրերս չէր բացառել ակտիվ քաղաքականություն իր վերադարձի հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ