News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գեղարդի վանքում ուխտագնացության օրը պետք է այստեղ հավաքել հավատացյալներին ամբողջ աշխարհից։ Այս մասին  հոկտեմբերի 28-ին՝ Welcome to Armenia տուրիստական համաժողովի ժամանակ, ասել է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի թանգարանների եւ արխիվների տնօրեն երեց Ասողիկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ մի քանի տարի առաջ Հայ առաքելական եկեղեցին դեպի Գեղարդ ուխտագնացության օր էր հայտարարել։ Եկեղեցին ակնկալում էր, որ տուրօպերատորները կոգեշնչվեն այդ գաղափարից եւ կարեւոր կհամարեն Հայաստան  բերել հնարավորինս շատ հավատացյալների ամբողջ աշխարհից։ «Նրանց պետք է ցույց տալ համաքրիստոնեական նշանակության եկեղեցին, որտեղ պահվում է գեղարդը, որով խաչի վրա խոցվել է Հիսուս Քրիստոսը։ Ցավոք, մենք դեռեւս նման ջանքեր չենք տեսնում։ Բայց հույս ունենք, որ առաջիկա տարիներին Գեղարդը ուխտագնացների եւ զբոսաշրջիկների կգրավի եւ ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու հավատացյալների, այլ նաեւ քույր քրիստոնյա եկեղեցիների։ Մենք հույս ունենք, որ այդ արժանի աշխատանքի մեջ մեզ կօգնեն զբոսաշրջության ոլորտի աշխատակիցները։ Նույնը վերաբերում է նաեւ Գրիգոր Լուսավորչին նվիրված եկեղեցական տոներին»,– նշել է Կարապետյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ