News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱՆ Քրեակատարողական վարչությունն անդրադարձել է «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբանի հայտարարությանը, թե իր պաշտպանյալի վիրավոր ոտքի գույնը սկսել է փոփոխվել:

Տարածված հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի կալանավոր Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը լրատվամիջոցներով իր մտահոգությունն է հայտնել Հ. Հարությունյանի առողջական վիճակի մասին:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ օգոստոսի 12-ին «Էրեբունի» ԲԿ-ի ուրոլոգ Է․ Վարդանյանի կողմից կատարվել է կոնսուլտացիա, եւ նշանակվել է համապատասխան բուժման կուրս: Մինչեւ օգոստոսի 22-ը աջ ստորին վերջույթը գտնվել է կմախքային ձգման տակ: Օգոստոսի 22-ին վնասվածքաբանների կողմից հեռացվել է ձգումը եւ դրվել է գիպսային վիրակապ: Օգոստոսի 23-ին կատարվել է վերջույթի ռենտգենոգրաֆիկ հետազոտություն: Զուգահեռաբար հիվանդը ստացել է նաեւ պլանային համապատասխան բուժում՝ հակաբիոտիկներ, հակաբակտերիալ դեղեր, անալգետիկներ:

Բացի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի եւ «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկներից, որոնք նշել էին, որ Հովհաննես Հարությունյանը տվյալ պահին վիրահատության կարիք չունի, նույնը պնդել են նաեւ հենց իր` կալանավորի կողմից օգոստոսի 24-ին հրավիրված բժիշկը եւ սեպտեմբերի 6-ին իրեն զննած, կրկին իր կողմից հրավիրված վնասվածքաբանը:

Սեպտեմբերի 8-ին Հովհաննես Հարությունյանը պլանային կարգով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ եւ, ըստ բժշկական կոնսիլիումի, որոշվել է շարունակել կոնսերվատիվ բուժումը՝ ծնկահոդի ֆիքսատորով անշարժացում եւս չորս շաբաթ՝ հաշվի առնելով ոսկրաբեկորների բավարար դիրքը եւ սերտաճման աստիճանը: Սեպտեմբերի 12-ին Հովհաննես Հարությունյանը դուրս է գրվել «Էրեբունի» ԲԿ-ից եւ տեղափոխվել  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ:

Հոկտեմբերի 6-ին «Էրեբունի» ԲԿ-ի վնասվածքաբանների կողմից առաջարկվել է կրկնակի ռենտգենոգրաֆիկ հետազոտություն, որը կատարել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վնասվածքաբանը: Տրվել են համապատասխան խորհուրդներ, այդ թվում` շարունակել դինամիկ հսկողությունը:

Առաջիկա օրերին նախատեսվում է «Էրեբունի» ԲԿ-ի կողմից ռեաբիլիտոլոգի խորհրդատվություն:

Հիվանդը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության տակ: Ապահովված է անհրաժեշտ խնամքով, որը իրականացվում է հիմնարկի համապատասխան անձնակազմի կողմից»:

Ավելի վաղ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը NEWS.am-ին հայտնել էր, որ նրա վիրավոր ոտքի գույնը սկսել է փոփոխվել: «Նրա ոտքից որոշ բեկորներ հեռացրին, բայց բուն վիրահատություն այդպես էլ չիրականացրին:  Պարբերաբար վիրահատությունը հետաձգվում էր տարբեր պատճառաբանություններով, հետո էլ հայտարարեցին, որ վիրահատություն անհրաժեշտ չէ: Մեկ ամիսն անցավ, հիմա Հովհաննեսի ոտքի գույնը փոփոխվել է, մգացել է, նա չի կարողանում աջ ոտքը դնել գետնին, տեղաշարժվում է հենակների օգնությամբ»,-ասել էր պաշտպանը՝ հավելելով, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում իր պաշտպանյալի նկատմամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ