News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնացի դիջեյ Պիկո Տարոյի Pen-Pineapple-Apple-Pen երգը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Այս մասին հայտնում է The Straits Times-ը:

Սա ամենակարճ կոմպոզիցիան է, որը երբեւէ հանդիպել է Billboard Hot 100 ամերիկյան հիթ շքերթում: 45-վայրկյանանոց երգն առաջին անգամ կատարվել է այդ չարթի 77-րդ տեղում:

Նախորդ ձեռքբերումը պատկանում էր ամերիկյան The Womenfolk խմբին: 1964 թվականին Billboard-ի հիթ շքերթում է հայտնվել նրանց  Little Boxes երգը՝ 1 րոպե 2 վայրկյան տեւողությամբ:

Ինչ վերաբերում է Պիկո Տարոյին, ապա 53-ամյա երաժիշտը Գինեսի ռեկորդների գրքի պարգեւը ստացել է հոկտեմբերի 28-ին՝ Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: 1990 թվականից ի վեր նա առաջին ճապոնացի երաժիշտն է, որը հայտնվել է Billboard-ի չարթում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ