Ռեակտիվ շարժման լաբորատորիայում RoboSimian ռոբոտի վրա տեղադրված լիթիում-իոնային մարտկոցի պայթյունի հետեւանքով հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Gizmodo-ն: Պատահարի տեսանյութը հասանելի է ՆԱՍԱ-ի կայքում:
RoboSimian-ի մեջ կային մարտկոցի 96 տարրեր: մասնագետները կասկածում են, որ դրանցից մեկը վնասված է եղել, ինչը հանգեցրել է մարտկոցի ուժեղ տաքացման եւ դրան հաջորդած բռնկման: Կրակը տարածվել է այլ տարրերի վրա՝ առաջացնելով շղթայական ռեակցիա, որը հնարավոր չի եղել կանգնեցնել նույնիսկ մի քանի կրակմարիչներով: Սակայն ՆԱՍԱ-ն դեռեւս չի հրապարակել պատահարի հետաքննության վերջնական հաշվետվությունը: