News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պայթեցումը Երեւանի քաղաքապետարանի իրավասության դաշտում չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը՝ անդրադառնալով նախօրեին Երեւանում առաջին տպարանի պայթեցմանը

«Իր դարն ապրած կառույցի ապամոնտաժման, քանդման եւ արդիական շենքով փոխարինելու թույլտվությունը տալիս է քաղաքապետարանը, սակայն մյուս փուլերը Արտակարգ իրավիճակների նախարարության դաշտում է գտնվում, նրանք են որոշում՝ դրա քանդման ձեւը եւ համապատասխան կարգով, նախագծով՝ իրազեկելով հանրությանը, հարակից կառույցների սեփականատերերին, ոստիկանությանը: Սա դուրս է քաղաքապետարանի իրավասության դաշտից»,- ասաց Տիգրան Բարսեղյանը:

Ըստ գլխավոր ճարտարապետի՝ տպարանը հուշարձանների ցանկում չկա եւ հետեւաբար, պահպանման որեւէ խնդիր դրված չի եղել:

Նշենք, որ տպարանի տեղում հյուրանոց է կառուցելու Գենադի Կարապետյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. հոկտեմբերի 27-ին ժամը 16.00-17.00-ն ընկած ժամանակահատվածում «ՆորՏեղ Շին» ՍՊԸ կազմակերպությունը իրականացրել է պայթեցման միջոցով քանդման աշխատանքներ Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան):

Տպել
Ամենաշատ