Մինսկում սկսվել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Նիստը բացելիս Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը նշել է, որ ուրբաթ նեղ շրջանակով հանդիպման ժամանակ կքննարկվեն առաջին փաստաթղթերը, որոնք պատրաստվել են Բիշքեկում վերջերս ԱՊՀ երկրների առաջնորդների հանդիպման արդյունքներով:
«Համագործակցության ամրապնդման համար դեռեւս շատ անելիքներ կան՝ անհրաժեշտ է հստակեցնել ԱՊՀ մարմինների լիազորությունների ոլորտները, բարելավել եւ բարձրացնել ճյուղային կառույցների աշխատանքի արդյունավետությունը, ապահովել ֆինանսական միջոցների տնտեսումն ու օգտագործման արդյունավետությունը»,- նշել է Բելառուսի վարչապետը:
Նեղ կազմով նիստին մասնակցում են նաեւ Հայաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի, Ուզբեկստանի, Մոլդովայի վարչապետները եւ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը: Նեղ ձեւաչափով հանդիպմանը Ուկրաինան ներկայացված չէ: