News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աժ նոր կանոնակարգով նախատեսվում է ավելացնել պատգամավորների աշխատաժամերը։ Եթե ներկա կանոնակարգ-օրենքով  քառօրյա նիստերը սկսվում են 12։00-ից եւ տեւում մինչեւ 18։00-ն, ապա նոր կանոնակարգով նախատեսվում է խորհրդարանի աշխատանքը սկսել 10։00-ից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ազգային ժողովում ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխության նախագծի քննարկման ժամանակ  հայտարարեց պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը։

Նա շեշտեց, որ պահպանվելու է քառօրյա ժամկետը, սակայն ավելացվելու են աշխատաժամերը։ Հովհաննես Սահակյանի խոսքով, «պատգամավորների քրտնաջան աշխատելու» պահանջը պայմանավորված է խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հանգամանքով:

Տպել
Ամենաշատ