News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեղմացրել է 98 դատապարտյալների դատավճիռը: Երկրի նախագահը շարունակում է բռնությամբ չուղեկցված թմահանցագործությունների համար խիստ պատիժների դատապարտված դաշնային դատապարտյալների ազատման ջանքերի իրականացումը: Նշված դատապարտյալներից գրեթե կեսը դատապարտված են ցմահ ազատազրկման:: Այս մասին հայտնում է Americaru-ն:

Իր նախագահության տարիներին Բարաք Օբաման մեղմացրել է 872 ամերիկացի հանցագործների դատավճիռները: Դա ավելի մեծ թիվ է կազմում, քան կատարել են իր 11 նախորդները:

Սպիտակ տան փաստաբան Նիլ Էլթոնը նշել է, որ 98 տղամարդիկ եւ կանայք նոր կյանք սկսելու հնարավորություն կստանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ