News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թեեւ ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի շուրջ բանակցություններում առկա խնդիրները որակվում են որպես տեխնիկական, սակայն դրանք այնքան էլ տեխնիկական չեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով, 3,5 տարի է , ինչ Հայաստան ու ԵՄ-ն փորձում են վերասահմանել իրենց հարաբերությունները, դրանից առաջ եւս 3,5 տարի չափազանց խորը բանակցություններ էին տեղի ունեցել Ասոցացման համաձայնագրի շուրջ. «Եթե խնդիրները իսկապես լինեին տեխնիկական, պետք է մինչ այդ պարզ լինեին մեր պարտավորությունների շրջանակը: Եթե այսքան ժամանակահատվածում անհնար է «քոփի-փեսթ»-երով թղթի վրա բերել այն ամենը, ինչ բանակցվել է 3,5 տարի, հասկանալի պետք է դառնա, որ խոչընդոտները ոչ թե տեխնիկական են, այլ քաղաքական»:

Հարցին, թե արդյոք ԵՄ-ի հետ բանակցությունների մասին Մոսկվային տեղեկացնելը բավարար է, որ այդ համաձայնագիրը ստորագրվի, Սաֆարյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ ոչ, որովհետեւ ի սկզբանե խնդիրը պայմանավորված է եղել «Արեւելյան գործընկերության» ծրագրի նկատմամբ ՌԴ վերաբերմունքով: 2013-ին Ռուսաստանն իր քայլերով փորձեձց սպանել «Արեւելյան գորընկերության» քաղաքականությունը:

Ես այնքան էլ վստահ չեմ, որ այս տարվանից սկսված բանակցությունները կարող են հիմք ծառայել դրա ստորագրման համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ