News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանում պայթեցված թիվ 1 տպարանի մասնաշենքը ներառված չէր պատմամշակութային արժեք ունեցող հուշակոթողների շարքում եւ ուներ սեփականատեր, ում որոշմամբ էլ շենքը քանդվել է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում նեշ է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Շենքն իրականում այդքան էլ արժեքավոր չէր, եթե արժեքավոր լիներ անշուշտ մենք այն կներգրավեինք պատմամշակութային արժեքների ցանկում: Իսկ ինչ վերաբերում է տուրիզմի զարգացմանը, այսօրվա Երեւանն էլ նպաստում է տուրիզմի զարգացմանը նաեւ նոր շենքերով»,-ասաց նախարարը:

«Վերջին հաշվով, քաղաքը մարդկանցով է քաղաք, այսօրվանով եւ ապագայի մասին մեր պատկերացումներով: Եկեք հիմա կառչենք այն մտքից, որ վերացրինք հին Երեւանը: Այո՛, վերացրինք, այո՛, սխալ ենք արել, շատ վատ բան ենք արել, այո՛, մեղավորներին պետք է պատժել, ի՞նչ է փոխվելու»,- ընդգծեց Արմեն Ամիրյանն ու հավելեց. «Այո, ցավում եմ, որովհետեւ ես մեծացել եմ այդ փողոցում: Իմ մանկությունն անցել է հենց այդ տարածքում, բայց ի՞նչ կարող ենք անել, սեփականատիրոջ որոշումն է»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այսօր  քայլեր ձեռնարկվում են դեռեւս կանգուն պատմամշակութային շինությունների պահպանման ուղղությամբ՝ Ամիրյանն ընդգծեց, որ որպես պատմամշակութային արժեք ճանաչված բոլոր շենքերը պահպանվում են նախարարության կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ