News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ջրածիծառներն ունակ են մինչեւ 10 ամիս թռիչքի մեջ գտնվել՝ ոչ մի անգամ վայրէջք չկատարելով, այս մասին է վկայում շվեդ գիտնականների նոր հետազոտությունը։ Նրանք պահպանում են իրենց եռանդը, իրենց պահելով օդի տաք հոսանքների մեջ ու նիրհելով, երբ մեծ բարձրությունից այդ հոսանքներով ներքեւ են իջնում, գրում է Current Biology–ն։

19 ջրածիծառներից, որոնց Արեւմտյան Աֆրիկայով դեպի Կենտրոնական Աֆրիկա միգրացիայի ժամանակ հետեւել են Լունդի համալսարանի գիտնականները ,երեքը ոչ մի անգամ վայրէջք չեն կատարել։ Մնացածը միայն արտակարգ պայմաններում են ընդհատել թռիչքը՝ օրինակ վատ եղանակի դեպքում։

Հետազոտության առաջատար հեղինակ Անդրես Հենդենսթորմը պատմում է․ «Իսկապես բարդ է պատկերացնել, որ նրանք կարող են 10 ամիս երկնքում մնալ ու ներքեւ իջնելու անհրաժեշտություն չզգալ։ Գոյություն ունի կախում եռանդի ծախսի ու կյանքի տեւողության միջեւ՝ ապրում ես արագ՝ մահանում ես երիտասարդ։ Բայց այս թռչունները երկար են ապրում՝ մինչեւ 20 տարի, այնպես որ այս հարցում նրանց օրինաչափությունից դուրս են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ