News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի փաստաբաններ Ինեսա Պետրոսյանը եւ Կարեն Մեժլումյանը միջնորդություն են ներկայացրել դատարան՝ դադարեցնելու Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի եւ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը եւ գործն ուղարկել հատուկ քննչական ծառայություն:

Կարեն Մեժլումյանը նշել է, որ նման միջնորդության հիմք են հանդիսանում լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերի հետազոտությունները, որոնցում երեւում է, որ բախումները տեղի են ունեցել ոստիկանության սադրիչ գործողությունների արդյունքում: «Տեսանյութերում երեւում է նաեւ, որ ոչ Անդրիաս Ղուկասյանը, ոչ Արմեն Մարտիրոսյանը, ոչ Դավիթ Սանասարյանը զանգվածային անկարգությունների կոչերով չեն դիմել հավաքվածներին: Մեղադրանքը կառուցված է երկու ոստիկանի ցուցմունքի հիման վրա, ըստ որի՝ իբր Սարի թաղի դեպքերի ժամանակ Ա. Ղուկասյանը, Ա. Մարտիրոսյանն ու Դ. Սանասարյանը հավաքվածներին հորդորել են քարեր հավաքել եւ նետել ոստիկանների վրա: Ավելին, տեսանյութում պարզ երեւում եւ լսվում է, թե ինչպես է, մասնավորապես,  Սարի թաղի գործողությունների ընթացքում Արմեն Մարտիրոսյանը մի քանի անգամ բարձրախոսով դիմում հավաքվածներին՝ ասելով. «Ցուցարարների մեջ կան սադրիչներ, մի գնացեք իրենց ետեւից»,-ասաց նա:

Փաստաբան Ինեսա Պետրոսյանի խոսքով, ակնհայտ է, որ դատարանը պատնեշ է ստեղծել, այնպիսի տպավորություն է, որ նրանց համար կյանքի եւ մահու խնդիր է, որ Անդրիաս Ղուկասյանը պետք է լինի անազատության մեջ. «Ակնհայտ է, որ կա քաղաքական հետապնդում: Իշխանությունները պետք  է սթափվեն եւ հասկանան, որ նման գործելաոճը հեռանկար չունի: Առաջիկայում գործը կուղարկվի Եվրոպական դատարան, հարկ է դադարեցնել անհիմն հետապնդումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ