News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Brussels Airlines ավիաընկերության ներկայացուցիչներ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Բալթիկայի, Բալկանների գծով գլխավոր տնօրեն Անդրեաս Վեինգարտներին եւ Օդային քաղաքականության, կառավարության եւ միջազգայն հարաբերությունների գծով փոխնախագահ Հերման Կարպենտիերին:

Հանդիպման ընթացքում բելգիացի գործընկերները եւս մեկ անգամ հաստատել են, որ բելգիական Brussels Airlines ավիաընկերությունը 2016 թվականի դեկտեմբերի 10-ից մինչեւ 2017 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շաբաթական մեկ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ օր, Երեւան-Բրյուսել երթուղով իրականացնելու է ոչ կանոնավոր չվերթներ:

Ընկերությունը նախատեսում է նաեւ 2017 թվականին անցում կատարել կանոնավոր չվերթների: Այժմ իրականացվում է շուկայի համապատասխան ուսումնասիրություն, քննարկվում են հետագա ծրագրերը:

ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը ողջունեց բելգիական ավիաընկերության մուտքը ՀՀ ավիացիոն շուկա՝ կարեւորելով օդային փոխադրումների աշխարհագրության ընդլայնումը եւ շուկայի դիվերսիֆիկացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Ամենաշատ