News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պակիստանի Փեշավար քաղաքի դատարանը National Geographic–ի շապիկից հայտնի աֆղան փախստականի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը, հայտնում է Geo TV–ն։

Աֆղանստանցի փախստականը, որը հանրահայտ էր դարձել National Geographic ամսագրի շապիկին իր լուսանկարով, Պակիստանի իշխանությունների կողմից կալանավորվել է կեղծ փաստաթղթերի օգտագործման համար: Այս մասին հայտնել է Khaama Press գործակալությունը:

Շարբաթ Գուլան երեքշաբթի օրը կալանավորվել է Պակիստանի իր տանը, որտեղ, ինչպես կասկածում են իշխանությունները, նա Աֆղանստանից փախչելուց իր վեր ապօրինի է ապրել: Նրա մոտից առգրավվել են անձը հաստատող աֆղանական եւ պակիստանական փաստաթղթերը: Կնոջը 14 տարվա ազատազրկում է սպառնում:

Գուլան համաշխարհային հռչակ էր ձեռք բերել, երբ նրա լուսանկարը 1985 թվականին հրապարկվել րէ National Geographic ամսագրի շապիկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ