Հայաստանի նախագահի ՏՏ պարգեւի 2016-ի դափնեկիր է դարձել ֆրանսիացի գիտտնական եւ ինժեներ Լուի Պուզենը: Այս մասին հոկտեմբերի 28-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պարգեւի գործադիր խորհրդի նախագահ, «Սինոփսիս Հայաստան» ՓԲԸ-ի ղեկավար Հովիկ Մուսայելյանը:
Պուզենը Հայաստան կժամանի նոյեմբերի 5-ին եւ կայցելի մի շարք կրթական հաստատություններ, որտեղ կհանդիպի տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ապագա պրոֆեսիոնալների հետ: Նրա պատվին նախագահի անունից հանդիսավոր ընդունելություն կկազմակերպվի:
Լուի Պուզենը դատագրամի հիմնադիրն է (տվյակների փաթեթ, որոնք փոխանցվում են առանց վիրտուալ ալիք ստեղծելու), իսկ դրա հման վրա՝ հեռավորության վրա տվյալների փոխանցման առաջին տեխնոլոգիաներից մեկի: Տվյալների փաթեթի փոխանցման նրա մշակած տեխնոլոգիաները դարձել են համացանցի նախատիպերից մեկը: Պուզենի մշակումներն օգտագործել է Ուինթոն Սերֆին, որը TCP/IP-ի արձանագրություններից մեկի հայտնագործողն է: