News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճանապարհային ոստիկանության անձնակազմի հանդերձավորումը դյուրակիր տեսախցիկներով իրականացվել է ողջ ծավալով: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ծառայության ընթացքում բոլոր ճանապարհային ոստիկաններն արդեն համազգեստի վրա այդպիսի տեսախցիկ են կրում:

Ծառայության նման տեխնիկական հագեցումը թույլ է տալիս տեղում տուգանել ճանապարհային երթեւեկության կանոնները խախտած վարորդներին, ինչը ժամանակին կասեցվել էր՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նկատառումով:

Քանի որ ներկայումս ողջ գործընթացը տեսաձայնագրվում է, Ճանապարհային ոստիկանը կարող է իրավախախտումն արձանագրելուց հետո տեղում գանձել նշանակված տուգանքը:

Հիշեցնենք, որ դյուրակիր խցիկներով արված տեսաձայնագրությունը պահպանվում է 48 ժամ, ուստի քաղաքացիներին խնդրում ենք ճանապարհային ոստիկանի գործողությունների հետ անհամաձայնության դեպքում հնարավորինս արագ տեղեկացնել այդ մասին»,- գրել է Աշոտ Ահարոնյանը:

Տպել
Ամենաշատ