News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի աջակիցներն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, դիմում-նամակ հանձնեցին ՀՀ մարու իրավունքների պաշտպանի գրասենյակ: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է , որ ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակից երթով շարժվեցին գրասենյակ, որտեղ նրանց ընդունեց մարդու իրավուքնների պաշտպանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը:

«Սասնա ծռեր» խմբի աջակիցներն ու հարազատները մարդու իրավունքների պաշտպանից պահանջում են աջակցել խմբի անդամների հետ տեսակցությունների կազմակերպմանը նաեւ նրանց ազատ արձակման հարցում:

Դեպի ՄԻՊ գրասենյակ երթին ներկա էր նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ շարունակվելու է պայքարը՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներին եւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ. «Պետք է ամեն օր հավաքվել եւ պայքարել, թող ոչ ոք չմտածի, որ չենք պահանջելու խմբի անդամների ազատ արձակումը: Ամեն օրյա ակցիաներով պետք է հասնել նրանց ազատ արձակմանը»,-ասաց նա:

Նշենք, որ խմբի աջակիցները նաեւ ստորագրահավաք են սկսել՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ հարազատների տեսակցությունը թույլ տալու պահանջով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ