News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկացի ուսանողը մեքենայով ավելի քան հինգ հազար կիլոմետր ճանապարհ է անցել համալսարան հասնելու համար։ Իր ճամփորդությունը Թիմոթի Վորհոֆֆը տեսագրել է, այնուհետեւ տեսահոլովակ մոնտաժել, հայտնում է Daily Mail–ը։

Իր հարազատ Շարլոտ քաղաքից ամերիկացին հասել է Լոս Անջելես՝ Հարավային Քալիֆորնիայի համալսարան։ Նա անցել է 11 նահանգներով ու եղել հինգ ազգային պարկերում։ Գիշերները Վորհոֆֆը մեքենայում է անցկացրել։

Երիտասարդը պարզաբանել է, որ այս տարի համալսարան է ընդունվել։ Նրա խոսքով իր կյանքի «նոր հրապուրիչ գլուխը» ինքը որոշել է սկսել նույնքան հրապուրիչ տարբերակով՝ օդանավով Լոս Անջելես հասնելու փոխարեն մեքենայով ճամփորդություն կազմակերպել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ