News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուս զինվորականները դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ՝ խնդրելով վերսկսել զինյալների վրա օդային հարվածները արեւելյան Հալեպում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ղեկավար Սերգեյ Ռուդկսոյը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հաշվի առնելով, որ խաղաղ բնակիչների շրջանում կորուստները չեն դադարում եւ զինյալները վերսկսել են ակտիվ ռազմական գործողությունները կառավարական զորքերի դեմ, մենք խնդրում ենք վերսկսել ավիացիոն հարվածները ՝ արեւելյան Հալեպում ապօրինի զինված խմբավորումների ուղղությամբ»,- ասել է նա։

ՌԴ ՊՆ-ում նշել են, որ ՌԴ ու Սիրիայի ավիացիան արդեն տասը օր թռիչքներ չի իրականացնում Հալեպի շուրջ տասը կիլիոմետրանոց գոտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ