News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի Դեյվիս քաղաքի իշխանությունները որոշել են պայքար ծավալել վայրի հնդուհավերի դեմ, հայտնում է գործակալությունը։ Ագրեսիվ թռչունները հարձակվում են անցորդների վրա, խանգարում մեքենաների երթեւեկությանը ու աղտոտում փողոցները, հայտնում է AP–ն։

Հնդուհավերին մտադիր են բռնել ու արտաքսել։ Ամենաագրեսիվներին՝ սպանել։ Իշխանությունները նաեւ մտադիր են բնակիչներին արգելել կերակրել հնդուհավերին։

Վայրի հնդուհավերի հետ կապված խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ մի քանի տասնյակ հնդուհավ բնակություն է հաստատել քաղաքի գերեզմանոցում։ Թռչունները հետապնդում էին գերեզման եկող մարդկանց, ուտում նրանց բերած ծաղիկները ու արագ բազմանում։ 10 տարում նրանց թվաքանակը ութ անգամ շատացել է։ ՀԻմա նրանց կարելի է տեսնել ոչ միայն գերեզմանոցում այլեւ քաղաքի կենտրոնում։ 911 ծառայությունը պարբերաբար ահազանգեր է ստանում Դեյվիսի բնակիչներից, որոնց հետապնդում են հնդուհավերը։ Մի անգամ էլ մի տղամարդ էր զանգահարել ու գանգատվել, որ հնդուհավը իրեն բանկի «պատին է դեմ տվել» ու ինքը չի կարողանում ազատվել նրանից։

Որձ հնդուհավերից մեկը բնակիչների շրջանում մեծ համբավ է վայելում, նրան տվել են Դաունթաուն Թոմ մականունը։ Նա զբոսնում է Դեյվիսի կենտրոնում ու ահաբեկում տեղի բնակիչներին։

Դեյվիս քաղաքը, որը 65․5 հազար բնակչություն ունի, հայտնի է կենդանիների հանդեպ իր սիրով։ Տեսարժան վայերից մեկն է դոդոշների թունելը, որը 1995-ին է կառուցվել քաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկի տակ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ