News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հնդկական Hare Krishna Exports ոսկերչական ընկերության սեփականատեր Սավջիբխայ Դխոլակիան իր աշխատակիցներին 1260 ավտոմեքենա է նվիրելու հնդկական Դիվալի տոնին, որը հոկտեմբերի վերջին են նշում, հայտնում է The Guardian–ը։

Բացի դրանից Դխոլակիան իր չորս հարյուր աշխատակիցներին բնակարաններ կնվիրի, նաեւ ոսկերչական զարդեր։ Գործարարը մոտ յոթ միլիոն դոլար կծախսի ամենանվիրված ու գնահատված աշխատակիցներին նվերներ գնելու համար։

Hare Krishna Exports ընկերությունը ադամանդներ է մատակարարում 75 երկրների։ Ընդ որում սա առաջին դեպքը չէ, երբ ընկերությունը նման շռայլ նվերներ է բաժանում իր աշխատակիցներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ