News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՉԺՀ ամենահարուստ մարդկանց ավելի քան 60 տոկոսը առաջիկա երեք տարիներին մտադիր է ներդրումներ անել արտասահմանյան անշարժ գույքի մեջ ու արտագաղթել, հայտնում է The South China Morning Post–ը։

Ըստ Hurun Report եւ Visas Consulting Group պարբերականների անցկացրած հարցման՝ չինացի հարուստների կողմից ամենամեծ պահանջարկ վայելող քաղաքներից են Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն ու Սիեթլը։ Որպես հնարավոր արտագաղթի հիմնական պատճառ հարուստները նշում են յուանի արժեզրկման հեռանկարը ու գերծանրաբեռնված ներքին շուկայի հնարավոր անկումը։

Շատերը ձգտում են երեխաներին ամերիկյան կրթություն տալ, կամ համարում են, որ ԱՄՆ-ում բնակության պայմաններն ավելի բարենպաստ են եւ որ այնտեղ հնարավոր է ապահովել իրենց խնայողությունների անվտանգությունը։ Ընդամենը հարցմանը մասնակցել է 240 մարդ, որոնց միջին կարողությունը գնահատվում է 27 մլն յուան՝ մոտ չորս մլն դոլար։

Չինաստանում ապրում է 1․34 մլն մարդ, ում կարողությունը գերազանցում է 10 մլն յուանը։ Այսպիսով պարբերականը ենթադրում է, որ արտագաղթող հարուստների թիվը կարող է գերազանցել 800 հազարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ