News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում վաճառքի են հանել բնակարանը, որտեղ ժամանակին ապրել է ամերիկյան ջազային կլառնետահար, դիրիժոր, «Սվինգի թագավոր» անունով հայտնի Բենի Գուդմենը: Մանհեթենում գտնվող բնակարանը 8.69 մլն դոլար են գնահատել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Mansion Global-ը:

Բնակարանի մակերեսը 300 ք.մ. է: Այն 4 ննջարան, 3 լոգարան, հյուրասենյակ, ճաշասենյակ եւ հսկայական զգեստապահարան ունի:

Տարբեր ժամանակներում այստեղ ապրել են դերասանուհի Գրեյս Քելլին, Նյու Յորքի նախկին նահանգապետ Հյու Քերին, բեյսբոլի աստղ Ջեքի Ռոբինսոնը:

Բենի Գուդմենը Ռուսական կայսրությունից արտագաղթած հրեաների որդի էր: Նա երաժշտությամբ սկսել է զբաղվել 10 տարեկանում, իսկ արդեն երկու տարի անց կայացել է նրա մասնակցությամբ առաջին համերգը: 14 տարեկանում Գուդմենը թողնում է դպրոցն ու որոշում կյանքը երաժշտությանը նվիրել:

Նրա հեղինակած ստեղծագործությունները բազմաթիվ հայտնի երաժիշտներ են կատարել, այդ թվում՝ Էլլա Ֆիցջերալդը: Գուդմենի կարիերայի գագաթնակետը 1930-ականների վերջին էր: Բենի Գուդմենի նվագախումբը սվինգի դարաշրջանի մարմնավորումն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ