News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն 2017-ի կեսերին Հայաստանում 25 մլն եվրոյի ներդրումային հիմնադրամ կբացի։ Այս մասին լրագորղներին հատնել է Հայաստանում ԵՄ պատվիրակությանն առընթեր համագործակցության բաժնի ղեկավար Խոա Բին Աճեմյանը։

ԵՄ-ն կհատկացնի 15 մլն եվրո, Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը՝ եւս 5 մլն։ Եվ վերջապես եւս 5 մլն ԵՄ-ն մտադիր է ներգրավել այլ ներդրողներից։

«Կարծում եմ, մինչեւ 2017-ի ամառ մենք կհավաքենք անհրաժեշտ միջոցները ու կսկսենք ներդրողներ փնտրել»,- հայտնել է նա։

Երկարաժամկետ նպատակն է հիմնադրամի կապիտալը ավելացնել մինչեւ 50 մլն եվրո։

Հիմնադրամը ներդրումներ է անելու այն ձեռնարկությունների կապիտալում, որոնք ֆինանսավորման կարիք ունեն, բայց չեն կարողանում ստանալ այն՝ անբավարար գրավի, բարձր վարկային բեռի կամ որեւէ այլ պատճառով։

«ՄԵր նպատակն է օգնել նման ընկերություններին զարգանալ, ավելացնել արտահանումն ու աշխատատեղերը»,- հայտնել է Աճեմյանը

Ենթադրվում է, որ առաջիկա 5 տարիներին գործընկեր ընկերությունները կգնեն հիմնադրամի ներդրումները ու կվաճառեն դրանք բաժնետոմսերի փաթեթի տեսքով։ Դա կօգնի ստեղծել շրջանառության հիմնադրամ, որից կիրականացվեն հետագա ներդրումները։

Այս փուլում հիմնադրամը առաջարկվում է գործարկել 10-12 տարով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ