News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին ժամանել է Ուկրաինա: Նա հանդիպումներ է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Նիկոլայ Ազարովի հետ: Այցի արդյունքներով մի քանի համաձայնագիր է ստորագրվել ավիա- եւ նավաշինարարության ու գազի առաքման ոլորտներում:

Սակայն ամենեւին էլ այդ տնտեսական հարցերը չեն եղել մամուլի քննարկման առարկան:

Ուկրաինացի լրագրողները մեծ կապտուկ են նկատել Ռուսաստանի վարչապետի դեմքին, որը ծածկված էր «վատ թաքցված գրիմի տակ»: Լրագրողները նշել են, որ նախկինում վարչապետը նման դիմահարդարում չի արել: Պուտինը չէր ժպտում, չէր կատակում, քիչ խոսում էր, իսկ վերջում էլ գնաց տուն՝ չմնալով ընթրիքի:

Հատկանշական է, որ ռուսաստանցի լրագրողները Պուտինի դեմքին նման արմատական փոփոխություններ չեն նկատել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ