Ֆինանսների նախարարությունը ցանկանում է մեծացնել պետական տենդերների ժամանակ մրցակցությունը: «Պետական գնումների մասին» օրենքի նոր խմբագրմամբ նախագծում, որը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը, պետությունը պետք է տենդեր հայտարարի բոլոր այն դեպքերում, երբ պետք է ավելի քան 70 մլն դրամի ապրանքներ եւ ծառայություններ գնի:
Դրանից զատ, սահմանվել է, որ միմյանց հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել միեւնույն մրցույթին: Տենդերի համար պատասխանատու պաշտոնյաների մերձավոր ազգականները (1-ին աստիճանի ազգակցական կապ) նույնպես չեն կարող մասնակցել: