News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պանրի եւ կաթնամթերքի թանկացումն, ամենայն հավանակությամբ, պայմանավորված է փաստով, որ կաթնամթերք արտադրող ձեռնարկությունները վերջին շրջանում գյուղացիներից կաթը ձեռք են բերում 30-35 դրամ թանկ գնով։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Աբգար Եղոյանը:

«Պանրի թանկացումը, կարծում եմ, դրանով է պայմանավորված։ Եթե, սակայն, հաշվի առնենք, որ 1 կգ պանիր ստանում են 8 լ կաթից, ապա թանկացումը պետք է կազմեր առավելագույնը 250-350 դրամ։ Բայց երբ պանիրը թանկանում է 800, տեղ-տեղ նաեւ 1000 դրամով, ուրեմն այդտեղ ինչ-որ սխալ հաշվարկ կա։ Կամ էլ ցանկություն կա մի քիչ ավելի թանկացնել, քան թե իրականում պատճառն էր։ Պանրի թանկացումն շատ ավելին էր, քան կարող էր լինել կաթի թանկացումը»,- տեսակետ հայտնեց Եղոյանը։

Հարցին, թե տեսնո՞ւմ է որեւէ կապ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ «հայկական պանիր» ծրագրի մասին խոսելու եւ դրանից հետո պանրի կտրուկ թանկացման միջեւ, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ ղեկավարը նկատեց. «Մի քանի պանրատադրողներ մինչեւ վարչապետի այդ հայտարարությունն իրենց արտադրանքի գինն արդեն իսկ թանկացրել էին։ Մեր դիտարկումները նախօրոք ցույց էին տվել դա։ Բայց այս երեւույթը, կարծում եմ, կապված է նաեւ կաթի փոշու՝ համաշխարհային եւ մանավանդ ռուսական շուկայում թանկացման հետ։ Իհարկե, բոլոր էլ գիտեն, որ պանիրը եւ մնացած կաթնամթերքը ամբողջությամբ տեղական հումքից չի պատրաստվում։ Եթե անգամ չի հնչեցվում, թե կաթնամթերքի արտադրության մեջ որքան տոկոսն է կազմում չոր կաթը, դա դեռ չի նշանակում, որ կաթնամթերքը պատրաստվում է ամբողջությամբ տեղական կաթից։ Կաթնամթերքի թանկացումը, հնարավոր է, դրանով է պայմանավորված»,- տեսակետ հայտնեց Եղոյանը։

Ամփոփելով՝ նա տեղեկացրեց, որ դեկտեմբերին «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ն կհրապարակի այս օրերին հայկական շուկայում անցկացրած իր հերթական մոնիտորինգի արդյունքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
Ամենաշատ