News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից հոկտեմբերի 25-29-ին ստուգումների արդյունքում կայացվել է 22 վարչական որոշում 2.03 մլն. դրամ գումարով եւ հաշվարկվել է 0.15 մլն դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:

ԲՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես`  

Բուսական աշխարհի պահպանության ոլորտում Լոռու ՏԲ-ի կողմից հայտնաբերված ապօրինի անտառանյութ տեղափոխման համար կայացվել է 50 հազար դրամ վարչական տուգանքի 1 որոշում եւ հաշվարկվել է 12 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերվել է  ապօրինի հատված 5 ծառ, ինչի համար հաշվարկվել է 108.75 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                            

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում, Վայոց Ձորի  ՏԲ  կողմից հայտնաբերված ապօրինի որսագողության 1 դեպքի համար կայացվել է 50.0 հազ.դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում եւ հաշվարկվել է 10.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում, մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից կայացվել է 200.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի 2 որոշում:  

Շիրակի ՏԲ-ի կողմից  կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանք եւ հաշվարկվել է 6.6 հազար դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երեւանի ՏԲ-ի կողմից հայտնաբերված 6 կազմակերպություններում կայացվել է 600 հազար դրամ գումարի վարչական տուգանք:

Ջրերի պահպանության ոլորտում, Արմավիրի ՏԲ կողմից Ջրառատ համայնքում ստուգման արդյունքում կայացվել է 150 հազար դրամ գումարի  1 վարչական տուգանքի որոշում:

Արարատի ՏԲ-ի կողմից կայացվել է 100 հազար դրամ գումարի 1 վարչական տուգանքի որոշում:

Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար Երեւանի ՏԲ–ի կողմից  ստուգման արդյունքում 1 կազմակերպությունում կայացվել է 100 հաար դրամ գումարի վարչական տուգանքի 1որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված  ժամանակահատվածում մուտք է եղել  5.17մլն դրամ:

Տպել
Ամենաշատ