News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

20 տարուց Սեւանա լճի մակարդակը կհասնի նախանշված 1903,5 մետր խորությանը: Նման հայտարարություն է արել Հայաստանի նախագահին առընթեր Սեւանա լճի հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը՝ նկատելով, որ վերջին 8 տարում լճի մակարդակը բարձրացել է 3,5 մետրով՝ հասնելով 1900մ 4 սմ-ի:

Մովսիսյանի խոսքով, դա լավ է, սակայն ջրի մակարդակի բարձրացման պատճառով ջրի տակ է մնացել 360 հեկտար բուսականություն, որից 271 հա-ն անտառ է: Բացի այդ ջրի տակ են մանցել ավելի քան 500 շինություններ, որոնցից կեսը կապիալ են: «Մենք կամաց ապամոնտաժում ենք դրանք: Արդեն 61 շինություն ապամոնտաժվել է»,- նշել է Մովսիսյանը եւ հավելել, որ բնպահպանպանության նախարարությունը ծառերի եւ թփերի մաքրման համար ձեռք էբերել հատուկ «Watermaster III» սարքը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, բնապահպանության նախարարությունը ֆիննական մի ընկերությունից գնել է «Watermaster classic III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը։ Գումարը, բնականաբար, ֆիննական ընկերությանը պետք է վճարվի եվրոյով։ Սակայն այս ընթացքում դրամը զգալի արժեւորվել է, ուստի պետական բյուջեում առաջացել է 23 մլն դրամի (մոտ 55 հազար եվրո) պակասուրդ: Չէին նախատեսվել նաեւ շահագործման ծախսեր, թեեւ ֆիննական մեքենան արդեն տեղ է հասել:

Ահա՝ այդ գումարները հոգալու համար բնապահպանության նախարարությունն առաջարկում է կրճատել... Սեւանա լիճ մանրաձկների բացթողնումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ