News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ներկայումս քննարկվում է Հրազդանի մասնավոր գազանանոցում օրերս իր խնամողի վրա հարձակված առյուծին քնեցնելու եղանակով սատկացնելու հարցը:

Պարզվել է, որ առյուծը Հրազդանի մասնավոր գազանանոց է տեղափոխվել Երեւանի կենդանաբանական այգուց՝ պայմանագրային հիմունքներով եւ այն գազանանոցում պետք է մնար մինչեւ 2011թ. ապրիլի 13-ը: Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը տեղեկացրել է, որ կողմ է կենդանուն սատկացնելուն՝ քնեցման միջոցով: Նույն կարծիքին է նաեւ Հրազդանի մասնավոր գազանանոցի տնօրեն Արմեն Ավետիսյանը, իսկ Երեւանի կենդանաբանական այգու գիշատիչների բաժնի ղեկավար Յունոնա Խանզադյանը պնդում է, որ կենդանին մեղավոր չէ, եւ աշխարհում քնեցման պրակտիկա գոյություն չունի: «Նման ձեւով վարվում են կրկեսի գիշատիչների հետ», ասել է նա:

Ինչպես NEWS.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 28-ին ժամը 17-ի սահմաններում Հրազդանի մասնավոր գազանանոցում պահվող առյուծը հարձակվել էր միկրոթաղամասի բնակիչ, 21-ամյա Նվեր Էդիկի Սարգսյանի վրա եւ ամբողջովին քրքրել նրա ոտքը: Տուժածին շտապ տեղափոխել էին հիվանդանոց, սակայն նա արնաքամ էր եղել ու մահացել:

Գազանանոցը գտնվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրի եւ Հրազդանի բժշկական կենտրոնի հարեւանությամբ: Այն պատկանում է  Հրազդան քաղաքի միկրոթաղամասի 263 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ Արմեն Միհրանի Ավետիսյանին:

Դեպքի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հրազդանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել:

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ