News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 8-ին Հայաստանի մոտ հազար ուսանողներ Երեւանի Սարյանի արձանի հարող պուրակից երթով գնացել են Հունաստանի դեպանատուն: Նրանք իրենց բողոքն են արտահայտել Սալոնիկում երիտթուրքերին նվիրված հուշարձան կանգնեցնելու որոշման դեմ: Ակցիան կազմակերպել էին  Ուսանողների ազգային ասոցիացիան եւ «Հանուն Հայաստանի» երիտասարդական շարժումը:

NEWS.am-ը հաղորդել էր, որ նոյեմբերի 15-ին Սալոնիկի քաղաքապետի ընտրություններում հաղթել է իշխող «Համահունական սոցիալիստական շարժման» ներկայացուցիչ, գործարար Իոանիս Բուտարիսը, որը հայտնի է թուրքամետ հայացքներով: Երկու տարի առաջ նա հանդես էր եկել քաղաքի փողոցներից մեկը Աթաթուրքի անունով կոչելու առաջարկով: Դրա համար նրան սուր քննադատության էին ենթարկել: Սակայն քաղաքապետ ընտրվելուց հետո Բուտարիսը որոշել է ավելի հեռուն գնալ եւ նախաձեռնել քաղաքի Ազատության հրապարակում երիտթուրքերին եւ հրեանին նվիրված հուշարձան կանգնեցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ