News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարությունում  տեղի է  ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգի առաջին հարցով  խորհրդի անդամներն ի գիտություն են ընդունել Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Գերմանիայի եի Չինաստանի հետ բանակցությունների արդյունքների եւ նախագծի առաջընթացի համար անհրաժեշտ հետագա   քայլերի վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի զեկույցը:

Նիստում ներկայացվել է «Քենդլ» նախագծի իրականացման առաջին փուլի` Գերմանիայի կողմից տրամադրված սարքավորման հիման վրա AREAL լազերային բարձր հաճախականային գիտահետազոտական գծային արագացուցչի  կառուցման  հարցը։

Տիգրան Սարգսյանը հանձնարարել է փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին` ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ նախապատրաստել եւ կառավարության քննարկմանը ներկայացնել «Քենդլ» կենտրոնի  շենքի շինարարության համար համապատասխան  տարածք հատկացնելու  մասին որոշման նախագիծ:

«Քենդլ»  նախագծի իրականացման  նախապատրաստական փուլի   ղեկավարի թեկնածության  վերաբերյալ ծավալված քննարկման արդյունքում ղեկավար է ընտրվել Երեւանի պետական համալսարանի «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտահետազոտական կենտրոն» ԳՀԻ տնօրեն Վասիլի Ցականովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ