News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիակահայ աստղ Քիմ Քարդաշյանը Twitter-ում նոր արշավ է սկսել  NBA հայտնի բասկետբոլիստներից Կոբե Բրայանի դեմ՝ կոչ անելով նրան հրաժարվել «Թուրքական ավիաուղիներ»-ը գովազդելուց։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Կոբեն պատասխանել է Քիմին՝ ասելով, թե ինքը ոչ թե քաղաքական, այլ՝ գործարար համաձայնագիր է ստորագրել եւ մտադիր չէ հրաժարվել դրանից։  Քարդաշյանը այս հարցը լուծելու համար դիմել է իր քրոջ ամուսնուն՝ Լամար Օդոմին, ով Կոբենի թիմակիցն է։

Նշենք, որ Քիմ Քարդաշյանը մոտ 2 շաբաթ առաջ կրկին Twitter-ում ակցա էր սկսել՝ բոլորին կոչ անելով զանգել ԱՄՆ  Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ պահանջելով օրակարգ մտցնել Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձեւը։  Քիմը Twitter-ում թողել էր նաեւ Փելոսիի հեռախոսահամարը։

Թուրքիայում անհանգստացած են այն հանգամանքով, որ Քիմ Քարդաշյանի ակցիան արդյունքներ տվեց, եւ Փելոսին հայտարարեց, որ ջանքեր է գործադրելու հայկական բանաձեւը օրակարգ ընդգրկելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ