News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ստեղծագործական միությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ, այսօր՝ դեկտեմբերի 23-ին «Գեղանք» եւ «Կեղանք» մրցանակներ հանձնվեցին մի շարք լրագրողների:

«Կեղանք» մրցանակը ստացավ «Ազատամտություն» եւ «Հայոց աշխարհ» թերթի լրագրող Կիմա Եղիազարյանը ` ստեղծագործական միությունների գործունեությունը ոչ անաչառ լուսաբանելու համար:

Իսկ«Գեղանք» մրցանակը, որը տրվում է անաչառ լուսաբանման համար, ստացավ «Հ1» հեռուստաընկերության լրագրող Ջուլիետա Կաժոյանը եւ «de facto իրատես» թերթի թղթակից Ժասմեն Վիլյանը:

Հայաստանի գրողների միության կողմից առանձին «Մեծ կեղանք» մրցանակ տրվեց գրող Աբգար Ափինյանին, Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի խոսքով, ստեղծագործական միությունների միասին «Լրատվամիջոցներով հետեւողականորեն ապատեղակատվություն տարածելու համար»:

«Կեղանքի» մրցանակակիրներին տրվեց դիպլոմ եւ 1937 թվականի «ստալինյան 3 ռուբլիանոց» թղթադրամ, իսկ «Գեղանքի» մրցանակակիրներին` դիպլոմ, վարդ եւ խորհրդանշական նվերներ:

Նշենք, որ «Կեղանքի» մրցանակակիրներից եւ ոչ մեկը ներկա չէր մրցանակաբաշխությանը:

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն ասաց, որ այս մրցանակաբաշխությունն ամենամյա է լինելու:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ