News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իշխող կոալիցիան հետեւողականորեն հանդես չի գալիս այն սկզբունքների եւ խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք նա հռչակել է, ուստի կոալիցիայի գործունեությունը իրավիճակային եւ ապագայի համար ոչ խոստումնալից: Այսպիսի գնահատականով է հանդես եկել Հայաստանի ժողովրդավարական ազգային միությունը (ՀԺԱՄ), որը երկար ժամանակ լռություն էր պահպանում:

ՀԺԱՄ-ը վերջին շրջանի վերադասավորումները գնահատել է որպես քաղաքական մանիպուլյացիաներ, որոնք չնայած հասարակության մի մասի մեջ դրական սպասումներ են առաջացնում, այնուհանդերձ, իրատեսական չեն:

«Հայաստանի ղեկավար մարմիններում  շարունակում են պաշտոնավարել հնացած քաղաքական դեմքեր, ովքեր սպառել են ե՜ւ իրենց մասնագիտական, ե՜ւ քաղաքական որակները, կոմպետենտ չեն ոչ Հայաստանի ներքին խնդիրների եւ ոչ էլ ժամանակակից աշխարհի առաջադրած պահանջների տեսանկյունից»,-ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի ՀՀԿ 20-ամյակի ելույթում տեղ գտած «Զրո հանդուրժողականություն կոռուպցիայի,կաշառակերության  եւ բյուջետային միջոցների մսխման հարցում» արտահայտությանը ՀԺԱՄ վարչության նախագահ Վահրամ Մկրտչյանը նշել է, որ եթե մոտ ժամանակներս նախագահը չհրավիրի համապատասխան մարմինների խորհրդակցություն եւ չտա համապատասխան հրահանգներ, որոնք կկրեն ոչ թե դեկլարատիվ բնույթ, այլ կտանեն իրատեսական քայլերի, ապա սա եւս կդիտվի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական մանիպուլյացիայի մի մասը:

«Վստահ ենք, որ դատապարտված է այն իշխանությունը, որի բոլոր խոստումները եւ ծրագրերը պարզապես խոստումներ եւ անիրական ծրագրեր են»,- ասել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ