Թերթի ըտեղեկություններով, մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա 2008 թվականի հոկտեմբերի 26-ի գիշերը կատարված ավազակային հարձակման գործով մեղադրվող «Կոշիկի աշխարհ» խանութի սեփականատեր Արա Կարապետյանը սպառնում է ասել իրեն հայտնի տեղեկատվությունը, եթե իհարկե ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովը) չազատի իրեն քրեական պատասխանատվությունից։ Պարբերականին հասած տեղեկություններով՝ Արմեն Ավետիսյանի տան գողոնը գտնվել է հենց Լյովի տանը։