News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը շարունակում է իրականացնել բացօթյա առեւտրի արգելման եւ կանխարգելման լայնամասշտաբ ծրագիր։

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ այդ ծրագրի նպատակն է ի կատար ածել ՀՀ օրենսդրության պահանջը, սպառողներին ապահովագրել անորակ, պահպանման անբավարար պայմաններում վաճառվող մթերքի օգտագործումից, կանխել եւ հետագայում բացառել դրանց արդյունքում արձանագրված թունավորման դեպքերը:

«Պակաս կարեւոր չեն նաեւ մայթերի, անցուղիների, մինչեւ իսկ փողոցների երթեւեկելի մասերի խցանումներից ձերբազատումը, տարերայնորեն կազմակերպված վաճառատների հարակից տարածքների հակասանիտարական վիճակի, բնակելի շենքերի մուտքերի եւ պատուհանների մոտ աղմուկի վերացումը, ինչը արդարացիորեն մշտապես առաջացնում է բնակիչների անհանգստությունը եւ դժգոհությունը»,- նշված է հաղորդագրությունում:

Ըստ այդմ, բացօթյա առեւտրի կազմակերպում թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղեւնիների եւ սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում՝ հյութերի, հանքային եւ զովացուցիչ ըմպելիքների վաճառքի դեպքերում, եւ անօրինական բացօթյա առեւտրի արգելումը լիովին համահունչ է ե՛ւ օրենսդրության պահանջներին, ե՛ւ սպառողների շահերին:

«Անօրինական առեւտրով ներկայումս զբաղվողներին առաջարկվում է տեղափոխվել մոտակա շուկաներ, բացի այդ, մշակման եւ համաձայնեցման փուլում է նոր մինի շուկաների կազմակերպման ծրագիրը, ինչը հնարավորություն կտա ունենալ եւ՛ քաղաքակիրթ առեւտուր, եւ՛ բացօթյա առեւտրով զբաղվող անձանց սոցիալական կեցության պահպանման հնարավորություն։ Մենք այս հարցում ակնկալում ենք եւ՛ բացօթյա առեւտրով զբաղվողների, եւ՛ բոլոր սպառողների աջակցությունը, որովհետեւ խնդրի արմատական լուծումը հնարավոր է միայն շահագրգռել բոլոր կողմերի սրտացավ եւ ողջախոհ մասնակցությամբ»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ