News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Jamestown հիմնադրամի Eurasia daily monitor-ում հրապարակած հոդվածը:

Երկարամյա լռությունից հետո Հայաստանը պաշտոնապես հաստատեց Ս-300 զենիթահրթիռային համալիր ունենալու փաստը` ցուցադրելով տեսաապացույց: Հայաստանի իշխանությունները նաեւ ընդունել են Հայատանի Զինված ուժերի արդիականացման հնգամյա ծրագիր, որը ենթադրում է նաեւ երկիր-երկիր դասի նորագույն հրթիռների ձեռքբերում:

Այս զարգացումները արտացոլում են Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա սպառազինությունների մրցավազքի ինտենսիվությունը: Հայաստանը նաեւ խորացրել է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ` ստորագրելով մինչեւ 2044 թվականը Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը, որով ռուսական կողմն աջակցելու է Հայաստանին սպառազինության եւ ժամանակակից ռազմական տեխնիկայի ապահովման հարցում:

Մոսկվան զգալիորեն մեծացրել է Գյումրի ռուսական ռազմակայանի հզորությունը` 90-ականների վերջին տեղադրելով Ս-300 համակարգեր եւ երկու տասնյակ MiG-29 կործանիչներ: Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնեցրել են Հայաստանի օդային տարածքի համատեղ պաշտպանությունը: Հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգը 2007-ին ստացավ ՀԱՊԿ տարածաշրջանայինի կարգավիճակ:

2007-ին ռուսաստանցի սպաներն առաջին անգամ հայտնեցին, որ Հայաստանն ունի սեփական Ս-300 համակարգը: Այն ժամանակ Ռուսաստանի ՀՕՊ զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Միխայլովը հայտարարեց, որ Մոսկվան արդիականացնում է Հայաստանի հակաօդային պաշտպանությունը եւ կշարունակի դա ապագայում: Միխայլովի տեղակալ Այտեխ Բիժեւը հայտարարեց, որ հայ զինվորները սովորում են կառավարել Ս-300 համակարգերը:

Մինչեւ 2010թ. դեկտեմբերը Հայաստանը պաշտոնապես չէր հաստատում Ս-300 համակարգ ունենալը: Դեկտեմբերին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց ՀՕՊ զորամասերից մեկի շինությունների բացմանը, ծանոթացավ զորանոցի պայմաններին եւ գերդիպուկ Ս-300 զենիթահրթիռային համակարգի աշխատանքին:

Հինգ օր անց Հայաստանի Հանրային հեռուստաալիքը ցուցադրեց 10 րոպե տեւողությամբ ռեպորտաժ Ս-300 համակարգի տեխնիկա-տակտիկական մանրամասն բնութագրով: Այդ ռեպորտաժում Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Հայաստանը ձեռք է բերել նոր հակաօդային սպառազինություններ, եւ գործընթացը կշարունակվի 2011-ին: Օհանյանը նաեւ նշել էր, որ թշնամու հակաօդային համակարգերը չունեն այդ տեսակի եւ որակի սապառազինություն:

2010թ. դեկտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հաստատեցին «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման Հայաստանի 2011-2015թթ. պետական ծրագիրը»: Նիստում նշվեց, որ հայկական բանակը շարունակելու է ձեռք բերել նորագույն սպառազինություններ:

Արդիականացման ծրագիրը հիմնված է 2010թ. օգոստոսին ընդունած երկու փաստաթղթերի վրա: 2010թ. օգոստոսին պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Հայաստանը մեծացնելու է իր հարվածային հզորությունը: Խոսքը հեռահար սպառազինությունների հնարավորությունների ընդլայնման եւ գերճշգրիտ համակարգերի ներդրման մասին է: Նախարարի խոսքով, դրանք հնարավորություն կտան հակամարտությունների ժամանակ նվազագույնի հասցնել հակառակորդի քաղաքացիական կազմի կորուստները, սահմանափակել նրանց տեղաշարժը ռազմական գործողությունների պլատֆորմում` միաժամանակ ապահովելով տարածքի ամբողջ խորությամբ ռազմավարական օբյեկտների արագ եւ ճշգրիտ խոցումը:

Ադրբեջանի հետ միջազգային բանակցություններում ունենալով փակուղային իրավիճակ` Հայաստանին մնում է միայն զինվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ամենաշատ