News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին վիրավորում է այն, որ մամուլում ԳԱԱ-ի մասին գրելիս օգտագործում են «ծերակույտ» բառը:

«Անընդհատ գրում եք ծերակույտ, ասեք տեսնեմ՝ որտե՞ղ է այդ կույտը»,- այսօր՝ հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հարցը մի քանի անգամ կրկնեց Ռադիկ Մարտիրոսյանը։

Նրա պարզաբանմամբ՝ ակադեմիան համակարգ է, որը բաղկացած է գիտահետազոտական կառույցներից, որտեղ աշխատում են հազարավոր գիտաշխատողներ։ ՀՀ ԳԱԱ նախագահը վստահ էր, որ լրագրողներն այս մասին չգիտեն։ Ռ. Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ ակադեմիայի համակարգից դուրս աշխատող հայ գիտնականների թիվը նույնպես շատ մեծ է, սակայն նրանք բոլորը միասին ներկայացնում են հայկական գիտությունը։ Իր խոսքով՝ բոլորն էլ «ծերակույտի» անդամ են։

«Եթե մեր գիտնականները ոչինչ չանեին՝ ոչ ոք ոչինչ չէր իմանա մեր գիտության մասին»,-ասաց Ռ. Մարտիրոսյան։

Նշենք, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների միջին տարիքը 77,5 է։ Այս մասին ավելի վաղ NEWS.am-ի թղթակցին հայտնել էր ՀՀ ԳԱԱ կադրերի բաժնի վարիչ Մեդորա Գալստյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ