News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է նոր թափ հաղորդել արհմիությունների գործունեությանը Ղարաբաղում: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ 2010 թվականին կատարված աշխատանքերի, առկա խնդիրների եւ անելիքների մասին զեկուցումներով հանդես են եկել արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանը, շրջանային մարմինների ղեկավարները եւ կառույցի տարբեր ոլորտների պատասխանատուներ:

Բակո Սահակյանը կարեւորել է արհմիությունների դերը ժողովրդավարական, սոցիալական ուղղվածությամբ շուկայական տնտեսություն ունեցող երկրների կյանքում` նշելով, որ հենց այս օղակն է շատ ժամանակ կարգավորում աշխատանքի, աշխատողների շահերին վերաբերող բազմաթիվ առանցքային հարցեր: Նա ընդգծել է, որ կառույցի ղեկավար կազմը ավելի ակտիվ դերակատարություն պետք է ունենա երկրի զարգացման մեջ` գործուն մասնակցություն ցուցաբերելով տարբեր միջոցառումներում, այդ թվում նաեւ նախագահի կողմից կազմակերպվող:

Հանդիպման ավարտից հետո Նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված արհմիությունների կողմից բարձրացված հիմնախնդիրներին:

Քննարկված հարցերի լուծման կապակցությամբ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Միջոցառումներին մասնակցել են ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ