News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 28
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ժաննա Գալստյանի կողմից «եկվոր» բառի օգտագործման համար ներողություն եմ խնդրում երբևէ Արցախում վերաբնակեցված իմ հայրենակիցներից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արթուր Աղաբեկյանն՝ անդրադառնալով հունիսի 28-ին Արցախի ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին:

Աղաբեկյանը, մասնավորապես, գրել է.

«Արցախ Հանրապետության Ազգային Ժողովում տեղի ունեցած տհաճ միջադեպի առթիվ դեռ երեկ պետք է արտահայտվեի, սակայն տեխնիկական պատճառներից ելնելով այսօր եմ արտահայտում կարծիքս. Տիկին Ժաննա, մեկ անգամ առիթ եմ ունեցել ձեր արտահայտությունների համար նախատելու ձեզ:

Ստիպված եմ ձեր անհարիր պահվածքի և արտահայտույթյան («գյալմա»՝ եկվոր բառն օգտագործելու) համար ներողություն խնդրել բոլոր ժամանակների Արցախում վերաբնակեցված իմ հայրենակիցներից: Եվ հավատացեք՝ քաղաքականությունը ձեր տեղը չէ, թողեք այն ու հեռացեք»:

Ավելի վաղ NEWs.am-ը հայտնել էր, որ Արցախի ԱԺ-ում «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ պատգամավոր Հայկ Խանումյանի ելույթից հետո պատգամավոր Ժաննա Գալստյանը հայհոյել էր նրան եւ ստացել նույնպիսի պատասխան:

Այդ միջադեպից հետո ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը որոշում էր կայացրել աշնանային նստաշրջանից սկսած լիագումար նիստերը հեռարձակել ուղիղ եթերում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել
Մեկ անգամ ևս հավաստում եմ, որ նախագահի ծրագիրը կազմված է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված հուշագրից ելնելով...
Արցախում կորոնավիրուսի 10 նոր դեպք է գրանցվել
Հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ…
Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտի արևելյան հատվածում տեղակայված գերեզմանատան տարածք
Երկրի ղեկավարը հանձնարարել է ընթացիկ տարում ասֆալտապատել գերեզմանատան հիմնական ճանապարհը...
Արցախում կորոնավիրուսի 9 նոր դեպք է հաստատվել
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 394 մարդու մոտ, որից 329-ը հաղթահարել է հիվանդությունը…
Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք է գրանցվել
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 385 մարդու մոտ, որից 327-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 56, ընդհանուր մեկուսացված է 95 քաղաքացի…
Շահութաբերության բարձր ցուցանիշներ ակնկալողներին Արցախի գյուղնախարարությունն առաջարկում է համատեղ գործակցություն
Պետության հատուկ ուշադրության կենտրոնում են ոռոգման ենթակառուցվածքների զարգացումը...