ԵրկուշաբթիԴեկտեմբեր 22
  • USD 455.75
  • EUR 559.34
  • RUB 7.6

Միհրան Գյուլթեքին. Դերսիմի մահմեդական հայերը վախ ունեն, որ քրիստոնյա հայերը կարո

13:24, 07.02.2011 Տարածաշրջան: Հայաստան, Թուրքիա Թեմա: Քաղաքականություն, Հասարակություն

Դերսիմի հայերի միության կողմից արդեն մի քանի տարի կազմակերպվող փառատոնը նպատակ ունի մեկ հարկի տակ հավաքել աշխարհասփյուռ հայերի ներկայացուցիչներին եւ նրանց բարեկամացնել դերսիմցի հայերի հետ, փետրվարի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց միության նախագահ Միհրան Գյուլթեքինը։

«Դերսիմի հայերը, որ վախենում են խոստովանել իրենց ազգային ինքության մասին, վախ ունեն, որ քրիստոնյա հայերը կարող են լավ չընդունել իրենց։ Այդ է պատճառը, որ Հայաստանի եւ սփյուռքի հայ համայնքներ այցելելուց առաջ նրանք ցանկանում են իրենց հայ եղբայրներին հյուրընկալել նախեւառաջ իրենց մոտ, երգել ընդհանուր երգեր, պարել եւ վերահաստատել միեւնույն ավանդույթներով ապրելու փաստը»,- նկատեց Գյուլթեքինը։

Հարցին, թե փառատոնի կազմակերպման եւ իրագործման տեսանկյունից ի՞նչ ակնկալիքներ ունեն դերսիմցի հայերը Հայաստանից, նա պատասխանեց, որ այդ մարդիկ աջակցություն են ակնկալում ոչ այնքան Հայաստանից, որքան հայ երիտասարդներից։ «Հենց երիտասարդներն են, որ կարող են նպաստել այս խզված, կարելի է ասել չեղած կապերի ստեղծմանը»,-բացատրեց Գյուլթեքինը։

Նա տեղեկացրեց, որ առանձնապես ջերմ չեն նաեւ դերսիմցի հայերի եւ պոլսահայերի հարաբերությունները։ «Դրա պատճառներից մեկն էլ կրոնն է, դերսիմցի հայերի՝ ծպտված մնալը։ Ճիշտ է, Դերսիմում հայկական խոնարհված մի շարք եկեղեցիներ կան, ուր հայերը մատաղ եւ այլ կրոնական ծեսեր են իրականացնում, բայց Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, ի տարբերություն մի շարք այլ վայրերի, այնտեղ շրջիկ քահանաներ չի ուղարկում, այդ եկեղեցիներում ծիսական արարողություներ չեն կատարվում։ Արդյունքում կիսախոնարհված հայկական եկեղեցիները քանդվում են, հայկական գերեզմանոցներն՝ անհետանում »,- ցավ հայտնեց Գյուլթեքինը։

Վերջում թուրքահայ գործիչը նկատեց, որ Դերսիմում հայերեն սովորելու ոչ մի հնարավորություն չկա եւ մահմեդական դարձած հայերը մայրենին սովորելու տարբերակ չունեն։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Կարդացեք նաև

Դավութօղլուն ասել է, թե սիրում էր Հրանտ Դինքին

Էթյեն Մահչուփյանին իր խորհրդական նշանակելու թեմային՝ շեշտելով, թե նրան ընտրել է ոչ թե հայ լինելու...

«Հրանտ Դինք» հիմնադրամը սպասարկում է Թուրքիայի շահերը. Ռուբեն Մելքոնյան

Նրա խոսքով՝ «Հրանտ Դինք» հիմնադրամը Հայաստանից տարվա ընթացքում ուսանողներ է տանում Թուրքիա, որտեղ «չորս ամիս լվանում են հայ երիտասարդների ուղեղները...

Նալբանդյան. Թուրքիայի հետ համագործակցության մասին խոսելը վաղաժամ է

Հնարավո՞ր է, արդյոք, համագործակցել մի կողմի հետ, որը հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, փակ է պահում Հայաստանի հետ սահմանները...

Փորձագետ. Հայ-թուրքական կապերում ՌԴ-ից լուրջ քայլեր ակնկալելը միամտություն է

«Ինչպես ասում են իրավաբանները, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դատական հեռանկար չունի...

Թուրքիայի ԱԳ նախարարը Հայաստանին կոչ է անում խաղաղության համար ջանք թափել

Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը միանա Հարավային կովկասի նախագծերին։ Բայց նախ պետք է անկեղծ քայլեր անի հարեւանների հետ խնդիրները լուծելու հարցում..

Թուրք ոստիկանապետը Դինքի գործով որպես կասկածյալ 5 ժամ հարցաքննվել է

Թուրքիայի արդարադատության նախարարությունը հավանություն է տվել՝ դատական գործեր հարուցել Դինքի սպանության ժամանակ կարեւոր պաշտոններ զբաղեցնող...

Այս թեմայով

«Հայկական ժամանակ». Հովհաննես Թամամյանը մեկուսացել է Ծաղկաձորում

Ծաղկաձորյան իր շքեղ առանձնատանը Թամամյանը շփվում է միայն քոչարյանական նեղ շրջանակի հետ...

Շուտով կբացվի Լոռու ճգնաժամային կառավարման կենտրոնը

Տարվա սկզբին Արտակարգ իրավիճակների նախարարություն կատարած այցի ժամանակ ՀՀ նախագահը որպես առանցքային խնդիր առանձնացրել էր մարզային կառույցների ստեղծման միջոցով…

«Հայկական ժամանակ». Երեւանի փոխքաղաքապետերի եւ նրանց կանանց ճոխ ունեցվածքը

Ինչպես երեւում է, 2003-ից մինչ օրս Երեւանի փոխքաղաքապետ աշխատող Կամո Արեյանի գործերը տարեցտարի դեպի վատն են գնում...

«Ժողովուրդ». Խաչիկ Ասրյանին մարզպետ չեն նշանակի, բայց կենացը խմել են

Ասրյանն իր մեծ ներուժով պետք է լինելու սեպտեմբեր ամսից՝ ավելի լուրջ գործընթացների համար...

«Հայկական ժամանակ». Շատերը մոռացել են 2005-ի «ուրվականների հանրաքվեն»

Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթը հանրաքվեի արդյունքներով ջախջախիչ պարտություն էր կրել...

«Առավոտ». Համաժողովրդական քննարկումների իմիտացիա՝ «սովետի» ոգով

Գերագույն Սովետ ներկայացվող օրենքի նախագծում աշխատանքային խումբը պարտադիր թողնում էր մի քանի շտկելու հարցեր...

Partner news