News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ձախողված է համարել բազմամշակութայնության քաղաքականությունը, որն ուղղված է Ֆրանսիայում մշակութային եւ կրոնական բազմազանության պահպանմանը։

«Այո, սա ձախողում է»,- ասել է Սարկոզին՝ TF1 թոք-շոուներից մեկի ժամանակ պատասխանելով բազմամշակութայնություն ձախողման մասին հարցին։

Նրա կարծիքով, ինտեգրացիայի ֆրանսիական համակարգն անարդյունավետ է։

Սարկոզին ընդգծել է, որ պետք է հարգել մշակութային բազմազանությունը։ Նրա խոսքով, սակայն, ներգաղթյալները պետք է ֆրանսիական հասարակության մասը դառնան եւ հարգեն տեղի կենցաղը։ Նրանք, ովքեր դա չեն ցանկանում, Ֆրանսիայում չեն սպասում։

2010 թվականի հոտեմբերին բազմամշակութայնության քաղաքականության լիակատար ձախողման մասին Գերմանիայում հայտարարել էր այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելը։ Փետրվարի վերջին նմանօրինակ հայտարարությամբ հանդես էր եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ