News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Մետալլոինվեստի» հիմնադիր Ալիեր Ուսմանովը դուրս է մղել «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչին ռուսաստանյան միլիարդատերերի վարկանիշի առաջատարների եռյակից: Վարկանիշը հրապարակել է «Ֆինանս» ամսագիրը, հաղորդում է Vesti.ru-ն:

Առաջին տեղում Վլադիմիր Լիսինն է` 28,3 միլիարդ դոլարով: Երկրորդ տեղում Միխայիլ Պրոխորովն է (22,7 մլրդ դոլար), «Պոլյուս զոլոտո» եւ «Ռուսալ» ընկերությունների սեփականատերը:

Ուսմանովը զբաղեցնում է երրորդ տեղը, նրա ունեցվածքը կազմել է 19,9 մլրդ դոլար:

Վարկանիշում 2 կետ կորցրած Ռոման Աբրամովիչի ունեցվածքը եւս աճել է նախորդ տարի, սակայն ոչ այնքան արագ, որքան հնգյակի մյուս ներկայացուցիչներինը, եւ կազմել է 17,1 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ