News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հյուսիսում գտնվող Մուրմանսկի շրջանի դպրոցներից մեկի 17 երրորդ դասարանցիների մոտ կասկածում են A/H1N1 (խոզի գրիպ) վիրուսի առկայություն, նրանցից մեկի մոտ այն նախնական ախտորոշում է ստացել։ Այդ կապակցությամբ Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն առաջին անգամ կարգադրել է փակել դպրոցը՝ մինչեւ հանգամանքների լիակատար պարզումը։

Ըստ նրա, բժիշկներն արդեն հսկողության տակ են վերցրել դպրոցականներին, նրանց ծնողներին, ինչպես նաեւ ուսուցչական կազմին։ Ինչպես նշել է նա, վիրուսի տարածումը «դպրոցի ղեկավարության ու բուժաշխատողների կողմից մեր պատվիրանների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի, ինչպես նաեւ առողջապահության շրջանային վարչության թողտվության ու սանիտարական իշխանությունների անվերահսկելիության արդյունք է»։

Ինչպես պարզվել է, այդ դպրոցում, որտեղ սովորում է ընդամենը 484 երեխա, նախքան պարապմունքների սկսվելը բուժզննում չի կատարվել։

Ըստ պաշտոնական տվյալների, մինչ այժմ Ռուսաստանում արձանագրվել է խոզի գրիպով հիվանդացության 381 դեպք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ